Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.01.2018 | 08:20

Քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ։ Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։ Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը հիմարին, մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ։ Մի՛ եղիր հանդուգն քո լեզվով և ծույլ ու դանդաղկոտ` քո գործերում։


Սիրաքի իմաստություն 4. 25...30-34

Դիտվել է՝ 3409

Մեկնաբանություններ